Քաղաքականություն

Առցանց հարցվողների շրջանում ամենամեծ համակրանքը վայելում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Տոնոյանի նշանակումը

2 րոպեի ընթերցում

Առցանց հարցվողների շրջանում ամենամեծ համակրանքը վայելում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Տոնոյանի նշանակումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: B4B.am լրատվական-վերլուծական-տեղեկատվականկայքը համացանցում հարցում է անցկացրել՝ պարզելու հանրության վերաբերմունքը նորանշանակ փոխվարչապետների և նախարարների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցվողներին առաջարկվել է պաշտոնյաներից յուրաքանչյուրի համար պատասխանի 5 տարբերակ՝ նշանակմանը վերաբերվում են շատ վատ, վատ, նորմալ, լավ և գերազանց։ 4 օրվա ընթացքում հարցմանը մասնակցել է ավելի քան 1100 մարդ։

Ամենաբարձր վարկանիշը ստացել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցվածների 82 տոկոսը լավ և գերազանց են գնահատել նրա նշանակումը (21 տոկոս լավ և 61 տոկոս գերազանց)։ Հարությունյանի նշանակմանը վատ և շատ վատ են վերաբերվում, համապատասխանաբար՝ 4 և 3 տոկոսը։ 11 տոկոսը նորմալ է գնահատել։ Երկրորդ տեղում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 78 տոկոսը դրական են վերաբերվում, 18 տոկոսը՝ նորմալ, 4 տոկոսը՝ վատ և շատ վատ։ Բավականին բարձր վարկանիշ ունի նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 49 տոկոս գերազանց, 28 տոկոս լավ, 18 տոկոս նորմալ, 2 տոկոս վատ, 3 տոկոս շատ վատ։ Առաջին հնգյակի մեջ են նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Մնացած պաշտոնյաների գնահատականները կարող եք տեսնել այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում