Հասարակական

ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում նշանակումներ են արվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետԷդգար Ջանոյանը

«Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել նախկինում Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ փոխգնդապետ Վահե Ղազարյանը»,- նշեց Ջանոյանը:

Նրա խոսքով՝ Օսիպյանի հրամաններից մեկով էլ Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Էդգար Պետրոսյանը: Նա մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայության գծով տեղակալի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում