Իրավունք

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 5-ի վճռով բավարարվել է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Դատախազությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Երևան քաղաքի Լուկաշին փողոցին հարող տարածքում գտնվող՝ 37 միլիոն 133 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 12 հազար 860 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում