«Դեպի վեր» կինոնկարի ցուցադրմամբ մեկնարկեց Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսական կինոյի շաբաթը» Հայաստանում միջոցառման շրջանակում կցուցադրվեն գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են ժամանակակից Ռուսաստանը, դրա պատմական անցյալը: Կինոնկարները կմատուցեն դրանց ստեղծողները` պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ: Ֆիլմերի ցուցադրությունից հետո նախատեսվում են քննարկումներ հանդիսատեսի հետ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրվեց «Դեպի վեր» կինոժապավենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը նաև կինոյի ասպարեզում: «Ցանկանում են ընդգծել, որ կինոշաբաթի ընթացքում ցուցադրվող բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է, հետևաբար ցանկացողները կարող են գալ, դիտել կինոնկարները և քննարկել դրանք կինոարտադրողների հետ»,-նշեց նա:

Ռուսաստանից Հայաստան ժամանած պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանի խոսքով` կինոշաբաթը, Հայաստանում անցկացվող մի շարք փառատոններն էլ ավելի առաջ կտանեն երկիրը: «Հայաստանում ֆենոմենալ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծում եմ` այդ դրականը կանդրադառնա բոլոր ոլորտների վրա, այդ թվում և արվեստի. յուրաքանչյուր գաղափարախոսություն և փոփոխություն պետք է խրախուսվի ստեղծագործ հաղթանակներով»,-շեշտեց պրոդյուսերը:

Պրոդյուսեր Պյոտր Անուրովը շնորհավորեց հայերին վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների առթիվ` ընդգծելով, որ Ռուսաստանում շատերը հիանում են այն հայերով, որոնք կարողացան առանց արյան իշխանափոխություն իրականացնել: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում շուտով կընդունվի «Կինոյի մասին օրենք», և իրենք կկարողանան մեր երկրում ֆիլմեր նկարահանել: Պրոդյուսերը հավելեց, որ կինոշաբաթվա ընթացքում ներկայացնելու է «Սելֆի» կինոժապավենը, որում հրաշալի դերասաններ են ներգրավել:

«Ռուսական կինոյի շաբաթը Հայաստանում» անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի կցուցադրվի 20 ֆիլմ, որից երկուսը փաստավավերագրական: Արվեստասերները ռուսական կինոնկարները դիտելու հնարավորություն կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան