Քաղաքագետը տրամաբանական է համարում ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի՝ կառավարությունում պորտֆել ստանալը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ձևավորվող կառավարությունը չի կարելի անվանել ազգային համաձայնության կառավարություն, որովհետև այնտեղ ներկայացված չի ԱԺ խոշոր ուժերից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Հաշվի առնելով քաղաքական խաղի կանոնները, պարզ է, որ պետք է ձևավորվեր կառավարություն, որը չենք կարող անվանել ազգային համաձայնության կառավարություն, որովհետև այնտեղ ներկայացված չի ԱԺ խոշոր ուժերից մեկը։ Սակայն համաձայնության, կամ կոալիցիոն տեսանկյունից ինչ-որ էլեմենտներ առկա են։ Բնականաբար, խոսքն այն նախարարների մասին է, ովքեր ներկայացնում են ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն ու օժանդակել են Փաշինյանին վարչապետի ընտրության ժամանակ»,- ընդգծեց Մարգարովը:

Նա տրամաբանական է համարում, որ Կառավարությունում իրենց պորտֆելները ստանում են «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Քաղաքագետի պնդմամբ՝ տրամաբանական է նաև ենթադրել, որ այս համամասնական բաշխումը շարունակվելու է փոխնախարարների և մարզպետների նշանակման պարագայում նույնպես:

«Կարելի է առանձնացնել նաև այն դաշտը, որը քաղաքականացված չէ, բայց ներկայացնում է այն շերտը, որոնք իրենց երաշխավորել են որպես պրոֆեսիոնալներ այս կամ այն ոլորտում։ Հատկապես խոսքը Արտաքին գործերի և պաշտպանության նախարարության մասին է, որտեղ երևում է, որ նշանակումները եղել են՝ հաշվի առնելով ձեռք բերված տեսական պայմանավորվածությունները և պատրաստակամությունը տվյալ մարդկանց կողմից՝ աշխատել նորանշանակ վարչապետի թիմի հետ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:

Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը ինչ-որ առումով անձնավորված է, այլ ոչ թե ինստիտուցիոնալիզացված՝ փորձագետը նկատեց, որ Կառավարությունը և Փաշինյանն ունեն բավականին մեծ սոցիալական կապիտալ, որը նրանք ձեռք են բերել այս բողոքի ալիքի շրջանակում։

«Այդ կապիտալը օգտագործելը իրենց համար բարդ է լինելու՝ փորձելով բարեփոխումներ իրականացնել: Գտնվելով օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրավիճակում և ունենալով սոցիալ տնտեսական սահմանափակումներ՝ պարզ է, որ բարեփոխումների գործընթացը բարդ է լինելու»,- նշեց քաղաքագետը:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի