Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցած շարժումն իր արդյունքը կտա 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի բյուրոյի անդամ, Հրազդանիկուսշրջկոմի առաջին քարտուղար Դավիթ Հարությունյանը լիահույս է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն իրենց արդյունքը կտան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացնի այն, ինչ խոստացել է, ապա Հայաստանը կընթանա զարգացման ճանապարհով:

«Ամենակարևորն այն է, որ մեր ժողովրդի կողմից ընտրվեն նվիրյալ, ազգասեր, փորձառու, բանիմաց և «մաքուր ձեռքերով» ղեկավարներ երկրի կառավարման տարբեր մակարդակներում: Կարծում եմ, այս դեպքում անիվը կպտտվի, սայլը տեղից կշարժվի: Իսկ եթե այնպիսի մարդկանց ընտրվեն, ովքեր նորից նույնը կանեն, մարդիկ ավելի շատ կհիասթափվեն: Համոզված ենք, որ ճիշտ տնտեսական հաշվարկների ու «մաքուր ձեռքերով մարդկանց» ղեկավարությամբ կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների»,- ասաց Հարությունյանը:

ՀԿԿ ներկայացուցիչը կարևորեց Հայաստանում արդարության վերականգնումը, իսկ դրա համար, ըստ նրա, արդարությունը պետք է ծնված օրվանից լինի պետական վերահսկողության տակ:

«Բացի այդ, կրթությունը, առողջապահությունը, խոշոր և, հատկապես, ռազմական նշանակության գործարանները պետք է լինեն պետական վերահսկողության տակ, եթե այս հարաբերությունները կարգավորվեն: Սա զարգացող երկրի համար նորմալ ուղեցույց է»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն առաջարկում է նաև կրճատել նախարարությունների թիվը և վերանայել մարզպետների ինստիտուտը:

Հրազդանիշրջկոմի առաջին քարտուղարը նշեց, որ Հայաստանի կոմկուսը1994 թվականից մասնակցել է ընտրություններին և այս անգամ նույնպես պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Իհարկե, եթե մաքուր ընտրություններ լինեն, Կոմունիստական կուսակցությունը՝ Հայաստանը կառուցած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին: Նոր սերունդը ինչպե՞ս կարող է մոռանալ մեր կառուցած գործարանները: Եթե չլիներ դավաճանությամբ աշխարհի գերհզոր երկրներից մեկի՝ ԽՍՀՄ-ի փլուզումը, որի փլատակների տակ մնաց մեր փոքրիկ երկիրը, ապա հիմա մենք 6-7 միլիոն բնակչությամբ, հզոր արդյունաբերությամբ, ժամանակակից գյուղատնտեսությամբ, ծաղկող սոցիալական ինֆրաստրուկտուրայով երկիր կլինեինք: Ինչևէ՝ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ կոմունիստները միշտ հետևել են Հանրապետությունում տեղի ունեցող ամեն տեսակի զարգացումներին:

«Այս շարժումը յուրահատուկ էր, սա ազգային զարթոնքի շարժում էր: Փառք Աստծո, ամեն ինչ խաղաղ ու առանց արյունի անցավ: Մեծ ցանկություն ունեմ, որ այս շարժումը ժողովրդի

նպատակին ծառայի` իրոք արդարություն երկրում հաստատվի, աշխատատեղեր բացվեն, փոխվստահության մթնոլորտ ստեղծվի»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում