Միջազգային

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին:

Իսրայելական կողմի տեղեկություններով օդային հարվածները հասցվել են Ջաբալիա բնակավայրում ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի տարածքի 5 կետերի՝ ի պատասխան պաղեստինցի ծայրահեղականների թշնամական գործողությունների: Ավիահարվածների հետևանքով տուժած պաղեստինցիների մասին տվյալներ իսրայելական բանակը չի հաղորդել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում