Միջազգային

Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Պուտինն ստանձնել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով: Դա հայտարարել Է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն այն բանից հետո, երբ Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը եւ երդում տվեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն Է պետության ղեկավարի պաշտոնում: Նրա առաջին երկու ժամկետները տեւել են չորսական տարի. Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել Է մինչեւ վեց տարի:

Առաջին վեցամյա ժամկետով Պուտինն ընտրվել Էր 2012 թվականին, նրա լիազորությունների նոր ժամկետը կավարտվի 2024 թվականի մայիսի 7-ին: 2018 թվականի մարտի ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը մեկնաբանել Էր 2030 թվականին նախագահական պաշտոնին իր հնարավոր վերադարձի վերաբերյալ ենթադրությունը՝ դա համարելով ծիծաղելի: Պուտինը պետությունն առաջին անգամ գլխավորել Է 2000 թվականին՝ այդ պաշտոնում աշխատելով երկու ժամկետ՝ մինչեւ 2008 թվականը, երբ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդեւը: 2012 թվականին նա վերստին հնարավորություն ստացավ առաջադրելու իր թեկնածությունը: Պուտինը դարձել Է առաջին նախագահը, որի լիազորությունների ժամկետը վեց տարի Է:

Պետության ղեկավարի՝ նոր ժամկետով լիազորությունների վկայականը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան Պուտինին հանձնել Էր դեռ ապրիլի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում