Պաշտոնական

Արմեն Սարգսյանը և Արամ Ա կաթողիկոսն առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը և Արամ Ա կաթողիկոսն առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ի հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում