Հասարակական

Նիկոլ Փաշինյանն ու Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ,2 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ; «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»,-նշված է գրառման մեջ։

Հեռախոսազրույցի մասին լուրը հաստատել են նաև Կիլիկիո կաթողիկոսությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում