Ալի Խամենեին նախազգուշացրել Է, որ Թեհրանը պատասխանելու Է Սիրիայում իր բազաներին հասցվող հարվածներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 30-ին հայտարարել Է, որ Թեհրանը պատասխանելու Է Սիրիայում իր օբյեկտներին հասցվող հարվածներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Manar հեռուստաալիքը:

«Այժմ յուրաքանչյուր ձեր հարվածին դուք կստանաք պատասխան հարվածներ»,-հեռուստաալիքը մեջբերում Է Խամենեիի խոսքը: Իրանի առաջնորդը նախազգուշացրել Է, որ «դարաշրջանը, երբ հարվածներ հասցնելուց հետո հակառակորդին հաջողվում Էր խուսափել պատասխանից, անցել Է»: Իրանի ղեկավարի ելույթը դարձել Է սիրիական բանակի եւ Դամասկոսի կողմում կռվող շիա մարտիկների զինված կազմավորումների դիրքերի վրա հրթիռային գրոհի արձագանքը: Սիրիական զինվորական աղբյուրն ավելի վաղ SANA գործակալությանը հայտնել Է, որ հարվածները լույս ապրիլի 30-ի գիշերը հասցվել են Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում:

Sky News Arabia հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, արդյունքում, մասնավորապես, ոչնչացվել Է Համայից (Դամասկոսից 220 կիլոմետր հեռավորությամբ) 10 կիլոմետր արեւմուտք գտնվող իրանական զենքի խոշոր պահեստը: Բացի այդ, նրա տվյալներով, զոհվածներ կան սիրիական զորքերի եւ իրանական ռազմական խորհրդականների շարքերում: Al Akhbar լիբանանյան թերթը (շիաների «Հըզբոլլահ» կուսակցության տպագիր մարմինը) Սիրիայի վրա նոր հրթիռային գրոհի համար պատասխանատվությունը դրել Է Իսրայելի վրա եւ նախազգուշացրել «այդ հարձակման մոտալուտ եւ անխուսափելի պատասխանի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար