Բաշար Ասադը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Գանձասար» պաշտոնաթերթը, Ասադի հյուրընկալած պատվիրակությունը կազմված է եղել Հալեպի հայկական համայնքի, մասնավորապես Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչներից՝ թեմի առաջնորդՇահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասադը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ պետք է հանդիպում ունենա Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ խոսվել է սիրիական ճգնաժամի անցած տարիներին ու նաև հետագայում՝ Սիրիայի ամբողջական վերականգման ճանապարհին հայ համայնքի կարևոր դերի մասին:

«Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի արտահայտվում: Հայրենասիրություն նշանակում է պատկանելիության զգացողություն, հայրենի հողի պաշտպանություն:

Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա այս ամենի մեջ՝ անկախ իր ազգային պատկանելիությունից», - ասել է Ասադը՝ շեշտելով, որ ներկայում իրենց առաջ կանգնած մարտահրավերները ոչ միայն պատերազմի ընթացքում երկրում քանդված ենթակառուցվածքների վերականգնումն է, այլ նաև սիրիական հասարակության ամբողջական վերականգնումը՝ իր ամբողջական բազմաշերտ ու գունեղ հյուսվածքով:

«Այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեջ փակված չմնա, ընդհակառակը՝ զարգանանք համագործակցելով և զարգացնենք մեր երկիրը: Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», - ասել է Սիրիայի առաջնորդը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար