Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ոչինչ չասող և պատմական փաստերի ճշգրիտ արձանագրումից հեռու ուղերձ է հղել պոլսահայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագի ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Էրդողանը հերթական անգամ շեշտել է «ընդհանուր ցավի» արդեն ավանդույթ դարձած կոնցեպտը՝ նշելով. «Պատմության ընթացքում մեր հայ քաղաքացիների կրած ցավերի մասին տեղյակ լինելն ու դրանք կիսելը թուրք ազգի բարոյական կեղցվածքի ուխղճիհրամայականն է»:

Էրդողանը, անտեսելով փաստը, որ Թուրքիայում շարունակաբար պահպանվում է հայերի նկատմամբ ատելության խոսքն ու թշնամանքը, ուղերձում նշել է, թե «ինչ էլ լինի թույլ չենք տա, որ մեր որևէ քաղաքացի հավատամքի, կրոնի կամ հայացքների պատճառով ենթարկվի խտրականության»:

«Հավատացած եմ, որ մեր հայ քաղաքացիները շարունակելու են ավելացնել իրենց ավանդը մեր մշակույթի, սոցիալ, քաղաքական ու առևտրային կյանքում: Ես խնդրում եմ ձեզ խուսափել օգնելու նրանց, ովքեր փորձում են առաջացնել ատելություն ու թշնամանք՝ վնասելով մեր համատեղ պատմությունը: Այս մտքերով ես կրկին հարգանքով հիշատակում եմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքից հեռացած օսմանյան հայերին»,- ասվում է Թուրքիայի նախագահի ուղերձում:

Նշենք, որ նմանօրինակ անհասցե և պատմական փաստերը խեղաթյուրող ուղերձները վերջին տարիներին ապրիլի 24-ին սովորական են դարձել այդ երկրի ղեկավարի կողմից:

Էրդողանն առաջին անգամ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր արել 2014 թվականին, երբ զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Այդ հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը (այժմ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար - խմբ.), մասնավորապես, ասել էր. «Պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները»:

Հայերեն العربية English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում