Միջազգային

ՔԶԱԿ-ի փորձագետները Դումայում աշխատանքի ձեռնամուխ կլինեն ՄԱԿ-ի առաքելության թույլտվությունից հետո

1 րոպեի ընթերցում

ՔԶԱԿ-ի փորձագետները Դումայում աշխատանքի ձեռնամուխ կլինեն ՄԱԿ-ի առաքելության թույլտվությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Սիրիայի Դումայում կարող են աշխատանքն սկսել այն բանից անմիջապես հետո, երբ այդ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի առաքելությունը եզրակացություն կներկայացնի, որ իրադրությունը թույլ Է տալիս նրանց՝ ժամանել այնտեղ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե ՄԱԿ-ի անվտանգության առաքելությունը որոշում ընդունի, որ Դումայում իրադրությունը նպաստավոր Է, ՔԶԱԿ-ի փորձագետները աշխատանքը կսկսեն ապրիլի 18-ին»,-ասել Է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Երեւանի ժամանակով լույս չորեքշաբթի գիշերը կայացած նիստում: Դիվանագետն ընդգծել Է. «Սիրիայի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում Է՝ նպաստելու ՔԶԱԿ-ի առաքելության աշխատանքին»:

ՔԶԱԿ-ի փորձագետները Դամասկոս են ժամանել ապրիլի 14-ին: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի իշխանություններին մեղադրում Է այն բանում, որ նրանք Ռուսաստանի աջակցությամբ խոչընդոտում են Դումայում ՔԶԱԿ-ի աշխատանքի շուտափույթ սկսվելուն՝ փորձելով վերացնել թունավորող նյութերի կիրառման հետքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում