Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-21-ը և 22-ի գիշերը՝ հանրապետության շրջանների զգալի մասում, ապրիլի 22-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը, 20-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում`

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում