ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Սիրիային հասցված հարվածները դատապարտող ՌԴ բանաձևի նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաև դադարեցնել ագրեսիան մերձավորարևելյան պետության նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը չի ունեցել անհրաժեշտ 9 կողմ ձայները: Բանաձի նախագիծը պաշտպանել է երեք երկիր՝ Ռուսաստանը, Բոլիվիան և Չինաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, ևս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ են եղել:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

Լուսանկարը՝ ըստ AP-ի

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի