Միջազգային

Սիրիացիները Դամասկոսում ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն Ասադի

1 րոպեի ընթերցում

Սիրիացիները Դամասկոսում ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն Ասադի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից հրթիռային հարվածներից հետո` ի պաշտպանություն իշխանության անցկացվել է ակցիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնում է РБК-ն: Մեքենաներով անցնելով Դամասկոսի փողոցներում` ցուցարարները ծածանել են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դրոշները, հնչեցրել են «Մեզ չեք վախեցնի», «Մենք քո մարդիկ ենք, Բաշար» արտահայտություններ:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: Համաձայն ռուսական լրատվամիջոցների` սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել, երեք մարդ տուժել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում