Միջազգային

Եգիպտոսի նախագահը երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահը երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից: Այն ենթադրում է, որ երկրի ռազմական ուժերն ու ոստիկանությունը ստանում են բոլոր լիազորությունները ահաբեկչության դեմ պայքարի ու ողջ երկրի տարածքում անվտանգության ապահովման համար: Արտակարգ դրության պայմաններում նախագահի հրամանների խախտման պարագայում նախատեսվում է պատիժ ազատազրկման տեսքով:

Եգիպտոսի նախագահը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել 2017 թվականի ապրիլին՝ քրիստոնեական եկեղեցիների վրա իրականացված ահաբեկչությունից հետո: Ահաբեկչությունը խլել էր ավելի քան 45 մարդու կյանք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում