Միջազգային

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ:

Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները հարձակվել են Սիրիայի դեմ ապրիլի 14-ին: Սպիտակ տունը հիմնավորել է այս քայլը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Որոշ ամերիկացի քաղաքագետներ հարձակվելու մասին Թրամփի որոշումը որակել են որպես անօրինական և հակասահմանադրական, քանի որ նա հարձակում է իրականացրել առանց օրենսդիրների հավանությունը ստանալու՝ այդպիսով խախտելով Սահմանադրության առաջին հոդվածը: Հոդվածը նախատեսում է, որ պատերազմ սկսելու թույլտվություն նախագահին պետք է տա Կոնգրեսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում