ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ սկսեցին Սիրիայի դեմ. սիրիական կողմում կորուստներ չկան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հարվածների հետևանքով սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է սիրիական բանակի հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Սիրիական տարածքի վրա իրականացված հարվածներից կորուստը սահմանափակվում է միայն նյութական վնասներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից արևելք գտնվող Դումեյր օդանավակայանի վրա 12 հրթիռ է արձակվել, որոնք բոլորն էլ կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով:

Հայտնի է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Դամասկոսում իր նստավայր:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածների հասցնումը համաչափ է անվանել: Դանիան ևս հայտարարել է, որ սատարում է իր գործընկերների գործողություններին: Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը նշել է, որ քիմիական զենքի կիրառումը պետք է իր հետևանքներն ունենա:

Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ բավարարված են ԱՄՆ և նրա դաշնակիցների գործողություններով:

Գործողություններին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Չեխիան, Նոր Զելանդիան:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար