ՀՀ նախագահի տիկնոջ համոզմամբ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցը Երևան պետք է սկսի Հայաստանի պատմության թանգարանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր առաջին այցը կատարեց Հայաստանի պատմության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նունե Սարգսյանը հենց պատմության թանգարան անդրանիկ այցը հիմնավորեց ողջ ազգի համար թանգարանի գոյության կարևորությամբ:

«Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է: Ցանկացա մեկ անգամ ևս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները: Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»,-ասաց Հանրապետության նախագահի տիկինն ու հավելեց, որ թանգարաններ իսկապես շատ է սիրում:

Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001-ին: Այդ այցից հիշեց՝ թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ առանձին նայել են յուրքանչյուր էքսպոզիցիա, զրուցել են երկար և ծրագրեր կազմել: Նկատեց՝իր վերջին այցից հետո շատ բան չի փոխվել: «Ես ուրախ եմ, որ թանգարանն ունի լավ տեսք, և մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ: Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից: Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից»,-ասաց նախագահի տիկինը:

Նունե Սարգսյանը արվեստի և արհեստի սիրահար է: Ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը: «Եվ այն, ինչ արել են մեր արվեստագետները հնում, իսկապես հոյակապ է: Եթե Պիկասոն կենդանի լիներ, շատ պիտի նախանձեր իրենց»,-նշեց Նունե Սարգսյանը:

Լինելով արվեստագետ՝ Հայաստանի նախագահի տիկինը դժվարացավ առանձնացնել արվեստի ամենասիրելի մեկ ճյուղ: «Ամեն ինչի մեջ ես տեսնում եմ բանականություն, պատճառ, հիմք և գեղեցկություն»,-նշեց նա:

Խոսելով նախագահին աջակցելու և իր անհատական ծրագրերի մասին՝ Նունե Սարգսյանն ասաց, որ դեռ նոր են սկսել աշխատանքը: «Դեռ պետք է քննարկենք բոլորը, և ես՝ որպես նախագահի կին, պետք է աջակցեմ նրան՝ ժպտալով, սիրելով ու օգնելով՝ ինչպես յուրաքանչյուր կին է անում: Անհատական ծրագրերը, իմ գործունեությունը դեռ ընթացքի մեջ են»,-ասաց Նունե Սարգսյանն ու խոստացավ՝ երբ ամեն ինչ պատրաստ կլինի, անպայման կխոսի նաև դրանց մասին:

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 9-ին:

Հայերեն العربية English Русский

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ