Միջազգային

Պուտինը Մակրոնի հետ զրույցում կարեւորել Է Սիրիայում «չմտածված ու վտանգավոր գործողություններից» խուսափելը

1 րոպեի ընթերցում

Պուտինը Մակրոնի հետ զրույցում կարեւորել Է Սիրիայում «չմտածված ու վտանգավոր գործողություններից» խուսափելը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել Է Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ պնդումների մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կայացած հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել են Ելիսեյան պալատը եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շարունակվել Է մտքերի փոխանակումը Սիրիայի ներկա իրադրության շուրջ, որը սրվել Է Դումա քաղաքում իբր տեղ գտած քիմիական զենքի կիրառման պնդումների արդյունքում: Վլադիմիր Պուտինն ընդգծեց մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը, մինչ այդ նպատակահարմար Է խուսափել որեւԷ մեկի հասցեին մերկապարանոց մեղադրանքներից»,-ասված Է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում նշել Է, որ «անհրաժեշտ Է ձեռնպահ մնալ չմտածված ու վտանգավոր գործողություններից, որոնք ՄԱԿ-ի Կանոնադրության կոպտագույն խախտում կլինեին եւ կունենային անկանխատեսելի հետեւանքներ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում