Սիրիային հարված կհասցվի «շատ շուտով» կամ «բնավ Էլ ոչ այնքան շուտ». Թրամփ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ երբեք Սիրիային հարված հասցնելու ստույգ ժամկետներ չի նշել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան գրառումը նա ապրիլի 12-ին արել Է Twitter-ի իր Էջում:
«Ես երբեք չեմ ասել՝ երբ տեղի կունենա գրոհը Սիրիայի դեմ: Դա կարող Է լինել շատ շուտով, իսկ գուցե՝ բնավ Էլ ոչ այնքան շուտ»,-գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: