Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն. նա չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի նախագահի պաշտոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահական ընտրություններում ինչպես և կանխատեսվում էր ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը:

Նրան հաջորդող թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:

Համաձայն ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51 տոկոսը:

Ուշագրավ է, որ ընտրությունների ժամանակ ստացվել են շատ հաղորդումներ կոպտագույն ընտրախախտումների վերաբերյալ: Մասնավորապես գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, լրագրողների աշխատանքի խոչընդոտման, կրկնաքվեարկությունների դեպքեր:

Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թեպետ արտահերթ հրավիրված նախագահական ընտրություններում առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դրանց արդյունքն արդեն կանխորոշված է և որ հաղթողի միակ հավակնորդը վերջին 15 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:

Այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Հայերեն English Русский

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը