Ադրբեջանի նախագահի թեկնածուներից մեկը քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկած նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Հաֆիզ Հաջիևն, ով հայտնի է «Ծաղրածու» մականվամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը քվեարկել է գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Հանրայնացնելով, թե ում օգտին է քվեարկել, Հաջիևը ցանկացել է հաստատել իր հավատարմությունն Իլհամ Ալիևին և Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում և սոցկայքերում շրջանառվող այն կարծիքը, որի համաձայն` նախագահական արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևը մրցակիցներ չունի և որ բոլոր թեկնածուններն առաջադրվել են նրա պատվերով:

Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն, «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը, «Մուսաիր Մուսավաթ»-ից՝ Հաֆիզ Հաջիևը, Ազգային ճակատի նախաձեռնող խմբից՝ Ռազի Նուրուլլաևը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից՝ Սարդար Ջալալօղլուն:

Ադրբեջանական հիմնական ընդդիմությունը ի դեմս «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», որի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական և քաղաքացիական ակտիվիստներ բոյկոտել է ընտրությունները:

Հայերեն Русский

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը