Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, ապրիլի 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևան քաղաքում `

Ապրիլի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.00C (2006 թ.)

    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.40C (1997 թ.)

    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում