Միջազգային

Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են պաղեստինցիների բախումներն իսրայելցի զինվորականների հետ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են պաղեստինցիների բախումներն իսրայելցի զինվորականների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանին ապրիլի 6-ին բախումներ են սկսվել բողոքի գործողություններին մասնակցող պաղեստինցիների եւ իսրայելական անվտանգության ծառայությունների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Haaretz թերթը:

Հրատարակությունը նշում Է, որ պաղեստինյան կողմի տվյալներով, իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում տուժել Է երեք պաղեստինցի: Պաղեստինյան ԶԼՄ-ները նաեւ պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակի ծառայողները կրակ են բացել բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Իրենց հերթին Իսրայելի պաշտպանության բանակում (IDF) հայտնել են, որ անկարգությունները տեղի են ունենում Գազայի հատվածի սահմանի հինգ վայրերում:

Մարտի 30-ին հրեական պետության եւ Գազայի հատվածի սահմանի երկայնքով զանգվածային բախումներ են տեղի ունեցել տասնյակ հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ բողոքի ակցիաների ընթացքում: Բազմաթիվ վայրերում ցույցերը վերաճել են զորքերի եւ ոստիկանության հետ ընդհարումների: Ընդամենը, պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով, դրանց հետեւանքով զոհվել Է 18 արաբ, վերքեր Է ստացել մոտավորապես առնվազն 750 հոգի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում