Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ու Յուն Գինի առաքելության տարիներին Հայաստան-Կորեա բարեկամական, տնտեսական, մշակութային կապերն առավել կսերտանան:

Ողջունելով Կորեայի խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը մեր երկիր՝ Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերը եւ վերջին տարիներին կատարված փոխայցերը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի կողմից ՀՀ Ազգային ժողովին ցուցաբերված օգնությունը, ինչպես նաեւ սիրիահայ փախստականներին աջակցելու պատրաստակամությունը:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Կորեայի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերին, նշել է, որ ուշիուշով հետեւում է Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունններին, աշխարհաքաղաքական զարգացումներին եւ տեղյակ է, որ Կորեայի Հանրապետությունը ջանք չի խնայում տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ունեցած հավասարակշռված մոտեցման համար՝ փաստելով, որ Հայաստանի համար խաղաղությունն այլընտրանք չունի:

Խոսելով նախորդ տարի Սեուլում կայացած Եվրասիայի խորհրդարանների նախագահների երկրորդ խորհրդակացության մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Եվրոպայի եւ Ասիայի երկրների միջեւ երկխոսություն սկսելու եւ շարունակելու փաստը. այդպիսի հանդիպումները թույլ են տալիս տարբեր երկրների ներկայացուցիչներին միմյանց ընկալելու, հասկանալու եւ համագործակցելու՝ ի շահ իրենց ժողովուրդների:

Դեսպան Ու Յուն Գինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել իր նկատառումները՝ համագործակցության առաջիկա ծրագրերի հետ կապված: Նորանշանակ դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու հայ-կորեական բարեկամության եւ միջպետական հարաբերությունների խորացմանը: Ու Յուն Գինը նշել է, որ մայիսին Երեւանում անցկացվելու են Կորեայի մշակույթի օրեր. նա հրավիրել է Արա Բաբլոյանին մասնակցելու մշակութային միջոցառումներին:

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունը, շնորհակալություն հայտնելով պատվիրակությանն ընդունելու համար, նշել է, որ Կորեայի խորհրդարանը կարեւորում է համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ հայ-կորեական հարաբերությունները բավականին զարգացել են վերջին տարիներին եւ ակնհայտ է, որ երկու ժողովուրդներին միավորում է խաղաղությունն իրենց երկրում եւ տարածաշրջանում պահպանելու ձգտումը:

Յուն Հո Չժունը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին Կորեայի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար եւ հույս հայտնել, որ Կորեայի եւ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհներով:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը