Միջազգային

Մուամար Քադաֆիի որդին մասնակցելու Է Լիբիայի նախագահական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Մուամար Քադաֆիի որդին մասնակցելու Է Լիբիայի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, իր թեկնածությունն Է առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար: Ինչպես մարտի 19-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, Թունիսում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է նրա ներկայացուցիչ Այման Բուրասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Բուրասը հավելել Է, որ Սեյֆ ալ Իսլամի նպատակը «երկիրը փրկելն Է, անձնական ու ընդհանուր ազատությունները պաշտպանելը եւ ահաբեկչության լիակատար ոչնչացումը պետության տարածքում»: Բուրասի խոսքով՝ շուտով նախագահության թեկնածուն կդիմի ընտրողներին եւ ավելի հանգամանորեն կպատմի իր նախընտրական արշավի մասին:

44-ամյա Սեյֆ ալ Իսլամը՝ Մուամար Քադաֆիի ավագ որդին երկրորդ ամուսնությունից, հոր կողմից դիտվում Էր որպես հավանական ժառանգորդ: Նա կրթությամբ ճարտարապետ Է եւ ինժեներ, ուսանել Է Ավստրիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավարտել Է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նրան շնորհվել Է փիլիսոփայության դոկտորի աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում