ՌԴ-ն բրիտանացի 23 դիվանագետի «անցանկալի անձ» է հայտարարել. նրանք կլքեն երկրի տարածքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոսկվան հետ է վերցրել Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ԱԳՆ:

Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է արտաքսել ռուս 23 դիվանագետի՝ կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման փաստի հետ: Բրիտանական վարչապետի խոսքով` Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այդ միջադեպում:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել:

Ռուս 23 դիվանագետներ Մեծ Բրիտանիան կլքեն մարտի 20-ին:

Հայերեն English Русский

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին