Միջազգային

Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները տեղի կունենան Թուրքիայում եւ Իրանում

1 րոպեի ընթերցում

Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները տեղի կունենան Թուրքիայում եւ Իրանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները կկայանան Ստամբուլում եւ Թեհրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, որի ելույթը հեռարձակում Էր A Haber հեռուստաալիքը:

«Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված ապագա գագաթնաժողովները՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ, տեղի կունենան Ստամբուլում եւ Թեհրանում»,-ասել Է նա:

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Սիրիային նվիրված առաջիկա գագաթնաժողովը ծրագրված Է ապրիլի 4-ին Ստամբուլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում