ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային ընտրանին կրկին 91-րդ տեղում է:
Լավագույն 10-յակում են Գերմանիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի հավաքականները: