Երեւանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ Իլհամ Ալիևի տխրահռչակ հայտարարությունը եւս մեկ հեքիաթ էր. Վլադիմիր Կազիմիրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

«Այդ հայտարարությունները պետք է առանձին հավաքագրվեն հետագայում պատմական տարօրինակությունների եւ հումորների գիրք հրատարակելու համար: Մի՞թե չկան նման հրատարակչություններ, որոնք կկարողանային դրանք հավաքել եւ հրապարակային դարձնել ղարաբաղյան հակամարտության վերջին տասնամյակում հնչած մտքերի նման անգին հավաքածուն, ասենք Հեյդար Ալիեւից հետո: Չէ՞ որ այն եզակի ընթերցանություն կապահովեր: Մեր դարում հեշտ չէ ունենալ նման հավաքածու այլ երկրներում: Ոչ այլ ոք, քան հենց Պաշտպանության նախարարությունը պետք է իմանա, որ պատերազմը մեր օրերում այն չէ, ինչ նախորդ դարի վերջերին, եւ այդ կապակցությամբ զգուշորեն է պետք կատակել: Իսկ Երեւանի «վերադարձի» մասին տխրահռչակ հայտարարությունը եւս մեկ հեքիաթ էր»,-նշեց նա:

Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ՝ նրանք, ովքեր սպառնում են պատերազմով, չեն կարող չգիտակցել, որարտաքին դրությունը այդքան էլ չի համապատասխանում այդ երեւակայություներին եւ արկածախնդրություններին: Նա նշեց, որ, բնականաբար, ավելի իրատեսական է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը, որը լիովին հասանելի է ուժի կիրառումից լրջորեն հրաժարվելու դեպքում, եթե դրան էլ գումարվեն միջազգային հստակ երաշխիքները:

«Միգուցե ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու չէ առանց արյան տարբերակը. չէի ցանկանա դրան հավատալ: Սա պարզապես խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ ցուցադրական հայրենասիրությամբ, սիստեմատիկ բացականչություններով, իշխանության պահպանման համար իրականացվող գործողություններով: Արդեն ժամանակն է նախօրոք մտածել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արձագանքի մասին եւ ոչ միայն հենց համանախագահների: Իրականում պաշտոնական Բաքուն իր բարձրաձայն սպառնալիքներով եւ երեւակայություններով ավելի է ձգում իր համար հակամարտության լուծման ոչ շահավետ տարբերակը՝ փոխանցելով այն նոր սերունդներին»,-եզրափակեց նա:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը