Սուրիկ Խաչատրյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեսնում է Սերժ Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նախկին մարզպետն ասաց¸ որ այս 30 տարիներն ապացուցել են, որ Սարգսյանն իսկապես անփոխարինելի է:

Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Խաչատրյանը նշեց¸ որ Արմեն Սարգսյանն ունի շատ մեծ կապեր դրսի հետ: «Շատ մեծ ինտելեկտի տեր անձնավորություն է: Կարծում եմ՝ իր ունեցած կապերը, հնարավորությունները կնպաստեն մեր երկրին»¸-ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանի խոսքով`այսօր շարունակվում են այն ծրագրերը, որոնք նախատեսել էր Վազգեն Սարգսյանը: «Այսօր էլ Վազգեն Սարգսյանի տեսակը կա: Մենք պատրաստ ենք պատերազմին դիմակայելու եւ սահմաններն ամուր պահելու¸ քանզի ունենք հզոր բանակ, պատրաստակամ երկրապահ, տղաներ: Մենք պատերազմից չպետք է վախենանք: Պատերազմը մեզ համար պետք է լինի սովորական: Մեր ազգն իր ակունքներից սկսած մինչեւ այսօր միշտ էլ պատերազմի մեջ է եղել»,-հավելեց նախկին մարզպետը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան