Հասարակական

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առանձին շրջաններում մարտի 4-ին, և մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում մարտի 4-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև: Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 12-17 մ/վ արագություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում