Հասարակական

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն ԿիլիկիոԱրամ ԱԿաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին´ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Սիրելի պարոն Նախագահ,

Մեծ ուրախությամբ ընդունում եմ Ձեր ընտրությունը որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, որը գեղեցիկ զուգադիպությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակի հետ:

Քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք մեր ժողովրդի Ձեր հանդեպ ունեցած վստահությունը: Վստահություն, որ արտահայտվեց Ձեր թեկնածության նկատմամբ հայրենիքի, ինչպես նաեւ Սփյուռքի ղեկավարության եւ կառույցների դրական արձագանքով:

Ինչպես մոտ մեկ շաբաթ առաջ Անթլիասի Մայրավանք Ձեր այցելության ընթացքում հայտնեցինք, վստահ ենք, որ մոտիկից ծանոթ լինելով Հայաստանի ներքին կյանքին եւ Սփյուռքի պայմաններին, ինչպես նաեւ Ձեր կողմից ստանձնած պատասխանատվությունների փորձառության լույսի տակ առավել եւս կզորացնեք Հայաստանի դիրքն ու դերը թե ազգային, եւ թե միջազգային մակարդակներում:

Այդ առիթով եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Մեծի Տանն ԿիլիկիոԿաթողիկոսությունը շարունակելու է իր միջոցներով զորավիգ կանգնել մեր սիրելի հայրենիքին: Թող Աստված իմաստությամբ եւ առողջությամբ զորացնի Ձեզ, որպեսզի հայրենի իշխանության գործակցությամբ եւ համայն մեր ժողովրդի զորակցությամբ իրագործեք Ձեր հայրենաշեն ծրագրերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում