Կիրո Մանոյանը մեծապես կարևորում է Արցախյան հարցի քննարկումները Բրյուսելում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները Բրյուսելում կարևոր էին, քանի որ այնտեղի հայկական կազմակերպությունների ՝ հատկապես Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքը դարձել է Ադրբեջանի թիրախ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Փետրվարի 26-ին, 27-ին և 28-ին Բրյուսելում տեղի ունեցան մի քանի բաց և դռնփակ քննարկումներ՝ նվիրված Արցախի հարցին, Արցախյան շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյակին: Առաջին դռնփակ քննարկումը կազմակերպել էին «Եվրոպական հետազոտությունների կենտրոնը», «Թուֆենկյան» հիմնադրամը և «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը»: Քննարկմանը մասնակցեցին մոտ 15 մասնագետներ, իրավաբաններ, նախկին դեսպաններ: Սակայն մասնագետների անունները և նրանց տեսակետները հրապարակման ենթակա չեն: Քննարկվել են Արցախի հարցի կարգավորմանը նվիրված մի քանի թեմաներ: Քննարկվող հարց է եղել Արցախի խնդիրը՝ մարդկային իրավունքի տեսանկյունից»,-ասաց Մանոյանը:

Քննարկումից արված եզրակացությունները հրապարակվել են փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի շենքում կայացած մեկ այլ միջոցառման ժամանակ: Այն կազմակերպված էր Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի մասնակցությամբ: «Այս հանդիպման մասին ստահոդ լուրեր են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները՝ ասելով, թե ադրբեջանցի մի քանի երիտասարդներ խափանել են միջոցառումը: Նրանք փորձել են Խոջալուի հետ կապված փոքրիկ ցուցանակներ բացել, սակայն դա կանխվել է»,-ասաց Մանոյանը:

Նիստին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության փոխարտգործնախարարը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը: Ելույթներ են ունեցել նաև փորձագետներ՝ ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

Փետրվարի 28-ին կայացած միջոցառումը կազմակերպել էին «Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղը» և Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը: Այն նվիրված է եղել շարժման 30-ամյակին և ԵՄ-ի անելիքներին:

Մանոյանի փաստմամբ՝ Ադրբեջանը բավական վատ է ընդունում Բրյուսելում տարվող աշխատանքները:

Եվրախորհրդարանում փետրվարի 28-ին մեկնարկել էր Արցախյան շարժման30-ամյակին նվիրված«Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018.Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը»խորագրով միջոցառումը,որի շրջանակում անցկացվեց երկու նիստ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը(Լյուքսեմբուրգ),Յարոմիր Շտետինան (Չեխիա),Էլենի Թեոխարուսը(Կիպրոս),Լարս Ադակտուսոնը(Շվեդիա),Նիդեռլանդների«Քլինգենդաել»միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պաուլ Միրթսը,Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիցինիա Սիմաոն,լրագրող Ցվետանա Պասկալեւան:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում