Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով դեսպան Պետրիկասի անձնական ջանքերը թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական կապերի ընդլայնման հարցում:

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Լիտվայի ժողովրդին անկախության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Նա երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է եւ առայժմ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ ցեղասպանությունների դատապարտմանն ու ժխտողականության մերժմանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է մի շարք երկրներում կազմակերպել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրություններ: Նշվել է, որ ապրիլի 30-ին նման ցուցադրություն ընդդեմ թուրքական ժխտողականության նախատեսված է իրականացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Անդրադարձ է կատարվել Լիտվայում նման ցուցադրություն կազմակերպելու հնարավորությանը:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարող է հուսալի կամուրջ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա ընդգծել է փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից: Դեսպանն իր հերթին կարեւորել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան