Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր հոբելյանը կնշի նոր շենքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնը հաջորդ տարվա մայիսին իր դռները կբացի Գևորգ Քոչարի, 21 հասցեում գտնվող նոր շենքում: Թատրոնն իր կենսագրության նոր փուլը կազդարարի «Պյեռոյի երազը» ներկայացմամբ, որը քնարական և կոմիկական տարրերով հագեցած բեմադրություն է և ժամանակակից խնդիրներ է արծարծում:

Թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը փետրվարի 27-ին լրագրողներին ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանը:

«Այս տարվա մայիս ամսից մեկնարկում են թատրոնի շինարարական աշխատանքները, և դրանց ծավալը կավարտվի հաջորդ տարվա մայիսին: Այդ ժամանակ էլ կազդարարենք թատրոնի հանդիսավոր բացումը նոր շենքում, նոր տարածքում, նոր դահլիճում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նրա խոսքով` նախագծի արժեքը 260 մլն դրամ է, իհարկե, դեռ մրցույթ պետք է հայտարարվի, ծավալները պետք է ճշտվեն: «Այս տարի հաղթած շինարարական կազմակերպությանը կվճարվի 60 մլն դրամ, իսկ գումարի մյուս մասը կվճարվի հաջորդ տարվա սկզբին՝ պայմանով, որ մայիսին պետք է ավարտեն շինարարական բոլոր աշխատանքները»,-ասաց Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարվա բյուջեով պետք է լուծվի թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի հարցը:

Շենքը տարբեր սեփականատերեր ունի. առաջին երկու հարկերը մասնավոր են, սակայն ասես լքված լինեն: Ամիրյանը հույս հայտնեց, որ երբ թատրոնը սկսի գործել, մյուս հարկերի սեփականատերերը ուշադրություն կդարձնեն տարածքին և դրանք մշակութային նպատակի կծառայեցնեն:

Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ հաջորդ տարվա մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, և պետք է փորձել հենց այդ օրը անել շենքի բացումը: «Ամեն մի առիթ, որը վերաբերում է այս տարածքին, շենքին, ինձ մեծ բավականություն է պատճառում, քանի որ մի քանի օրից լրանում է թատրոնում իմ պաշտոնավարման քսան տարին, և ասես հաշվետվություն լինի, որ այդ տարիների ընթացքում մենք եկանք հասանք այս կետին և, վերջապես, սեփական շենք կունենանք: Դա, բնականաբար, իրականություն դարձավ նախարար Արմեն Ամիրյանի և ՀՀ նախագահի շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,-շեշտեց Դադասյանը:

Գեղարվեստական ղեկավարը ճարտարապետների հետ մասնակցել է շենքի նաև ներսի հատվածի նախագծման աշխատանքներին: Թատրոնն իր ջերմ հարկի տակ կարող է ընդունել 120-130 հանդիսատեսի:

Մարտին Քյուրքչյանը շեշտեց, որ շենքը դասական կառուցվածք ունի, բայց հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով, կլինի շենքի արտաքին հատվածում տեղադրված լեդ-էկրան, որը կծառայի գովազդային նպատակով: «Այն հատվածում, որտեղ նախատեսվում է թատրոնի մուտքը, սակավաշարժ խմբերի համար վերելակ կտեղադրվի»,-շեշտեց նա:

Շենքի նախագծման աշխատանքներին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչյա Պողոսյանը և այլք:

Երևանի մնջախաղի թատրոնը ստեղծվել է1974թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել1983-ին:

Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում ենԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։

2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանովԵրևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրեց Ազգային գրադարանին միացված Ազգային գրապալատի տարածքը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով նախորդ տարվա ընթացքում սկսեցին իրականացվել վերակառուցման նախագծման աշխատանքներ, քանի որ շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չէին:

Հայերեն

Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ

Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ

Աշխարհի տարբեր ղեկավարներ ցավակցել են Հնդկաստանում տեղ ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ