Միջազգային

Մոգերինին երաշխավոր երկրներին կոչ է արել ապահովել Սիրիայում լարվածության թուլացումը 

1 րոպեի ընթերցում

Մոգերինին երաշխավոր երկրներին կոչ է արել ապահովել Սիրիայում լարվածության թուլացումը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պետք է ապահովեն Սիրիայում լարվածության թուլացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվրամիության երկրների արտգործնախարարների պլանային հանդիպման օրակարգում է նաև Սիրիայում տիրող իրավիճակը:

«Ես և նախարարները շատ անհանգստացած ենք Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմամբ: Աստանայի բանակցություններում երաշխավորություն ստանձնած Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հատուկ պատասխանատվություն են կրում Սիրիայում տիրող լարվածությունը թուլացնելու, այլ ոչ թե մեծացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մոգերինին:

Լրագրողի հարցին, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերում Թուրքիայի զինված ուժերի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությանը, Մոգերինին պատասխանել է. «Մենք արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն այդ հարցում»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում