Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունում է ՀՀ Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրվարի 24-ի երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետը մոտիկից ճանաչելով Արմեն Սարգսյանին, ջերմորեն ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լայն չափով ծանոթ լինելով, ինչպես նաեւ ակադեմիական ու տնտեսական ոլորտների հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակներու հետ իր մշակած հարաբերություններով, որպես նախագահ կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Նորին Սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի թե Սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է ընդունված։ Հայրապետը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի ունեցած վստահությունն իր նկատմամբ ի սպաս պիտի դնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացման ու ծաղկման։

Արմեն Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ներկայությամբ հանդիպել է Ազգային կենտրոնական վարչության եւ Կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։ Նա պարզել է իր տեսակետներն, մտահոգությունները և, մանավանդ, իր առաջադրանքները Հայաստանի առավել զարգացման ու ծաղկման խնդիրների շուրջ, միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարեւոր դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ու Հայաստանի առավել առաջադիմությանը նպաստող ծրագրերում։

Նույն երեկոյան Արմեն Սարգսյանը եղել է Վեհափառ Հայրապետի ընթրիքի հյուրը։

Հայերեն العربية Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո