Միջազգային

Սեուլը եւ Փհենյանը բանակցություններ կվարեն Պարալիմպիադային ԿԺԴՀ-ի մասնակցության շուրջը

1 րոպեի ընթերցում

Սեուլը եւ Փհենյանը բանակցություններ կվարեն Պարալիմպիադային ԿԺԴՀ-ի մասնակցության շուրջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն փետրվարի 27-ին բանակցություններ կվարեն Փհենչհանի Պարալիմպիական խաղերին Փհենյանի մասնակցության հարցի շուրջը, որոնք տեղի կունենան մարտի 9-ից մինչեւ 18-ը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը: Նրա տեղեկություններով՝ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Փհանմունջոմ սահմանային կետում: Հարավային Կորեայի պատվիրակության կազմում կլինի երեք մարդ:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունը հայտարարել Էր, որ կվճարի ձմեռային Օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության ծախսերը՝ 2,86 միլիոն դոլարի չափով, սակայն երկրում Պարալիմպիադայի շրջանում Փհենյանի ներկայացուցիչների մնալու ծախսերի փոխհատուցման հարցն առայժմ լուծված չԷ:

Ընթացիկ տարվա սկզբին ջերմացում Է նկատվել Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերություններում: Կողմերը համաձայնության Էին եկել ԿԺԴՀ-ի պետական պաշտոնյաների եւ արտիստների պատվիրակություն Փհենչհանի ձմեռային խաղեր ուղարկելու շուրջը, այնուհետեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն համաձանեցրել Էր խաղերին ԿԺԴՀ-ի մարզիկների մասնակցությունը, հաղորդել ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում