Սպորտ

Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում հաղթեց Նորվեգիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորվեգների 17 օրյա պայքարից հետ նվաճեցին 14 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալներ՝ ընդհանուր 39 մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիան է 14 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե մեդալներով՝ ընդհանուր 31 մեդալ: Եվ եռյակը եզրափակեց Կանադան 11 ոսկե, 8 արծաթե և 10 բրոնզե մեդալով՝ ընդհանուր 29 մեդալ: 23 մեդալ նվաճեց ԱՄՆ-ն, 20 մեդալ՝ Նիդեռլանդները, 14-ը՝Շվեդիան, 17-ը՝ Հարավային Կորեան, 15-ը՝ Շվեյցարիան, 15-ը Ֆրանսիան և 14-ը՝ Ավստրիան:

Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում