ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Փհենչհան քաղաքում մարվեց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը՝ ազդարարելով Խաղերի ավարտի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման պաշտոնական արարողությունը ժամանակ պարգևատրվեցին 30 կմ կանանց դասական ոճի մասսայական մեկնարկաի հաղթողներ, որոնց մեդալները հանձնեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: ՄՕԿ-ի նախագահը Օլիմպիական խաղերի դրոշը պաշտոնապես հանձնեց Պեկինի քաղաքապետին, որտեղ էլ կկայանան 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը: Պեկինը կլինի օլիմպիական պատմության առաջին քաղաքը, որ կընդունել է թե ամառային Խաղերի, թե՝ ձմեռայինը:
Փակման պաշտոնական արարողությունը լի էր լուսային և ժամանակակից տեխնիկական նորարարություններով, ինչպես Խաղերի բացման ժամանակ էր: