Սպորտ

Ռուսները դուրս եկան Օլիմպիական խաղերի հոկեյի եզրափակիչ 

1 րոպեի ընթերցում

Ռուսները դուրս եկան Օլիմպիական խաղերի հոկեյի եզրափակիչ 

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի հոկեյի եզրափակիչի առաջին մասնակիցը Ռուսաստանի հավաքականն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «օլիմպիական ատլետներ Ռուսաստանից» թիմը կիսաեզրափակչում 3:0 հաշվով գերազանցեց Չեխիայի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ: Ռուսները եզրափակիչում կմրցեն Կանադա-Գերմանիա զույգի հաղթողի հետ:

Եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում