Սպորտ

Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ռուս հոկեյիստները դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի եզրափակչում լրացուցիչ ժամանակում ռուսները հաղթեցին Գերմանիայի հավաքականին (4:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակչում մրցոմ էին «Օլիմպիական աթլետներ Ռուսաստանից» և Գերմանիայի ընտրանինները: Առաջին խաղափուլում ռուսներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Վյաչեսլավ Վոյնովը: Գերմանացիները երկրորդ մրցափուլում հավասարեցրին հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Ֆելիքս Շուցը: Երրորդ խաղափուլում ռուսները կրկին առաջ անցան հաշվի մեջ (Նիկիտա Գուսև), սակայն ընդամենը 10 վայրկյան անց Գերմանիան խփեց պատասխան տափօղակը 2:2: Գերմանիայի հավաքականին հաջողվեց 56-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ, բայց 3-րդ մրցափուլի ավարտից 55 վայրկյան առաջ ռուս հոկեյիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 3:3: Ի վերջո հանդիպման ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ առաջին մրցակցի դարպասը գրավեցին ռուսները և դարձան Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր դարձան կանադացիները, ովքեր հաղթեցին չեխերին 4:6 հաշվով:

Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում