Սպորտ

Օլիմպիական խաղերի վերջին ոսկե մեդալը նվաճեց Մարիտ Բորգենը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի վերջին ոսկե մեդալը նվաճեց Մարիտ Բորգենը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի վերջին ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիան ներկայացնող դահուկորդուհի Մարիտ Բորգենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարավկորեական Փհենչհանում մրցումային վերջին օրը կանանց 30 կմ դասական վազք, մասսայական մեկնարկում հաղթեց նորվեգուհի Մարիտ Բորգենը, ով մրցատարածությունը հաղթահարեց 1 ժամ 22:17.6 արդյունքով: Երկրորդ տեղում Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կրիստա Պյարմյակոսկին էր (+1:49.5) և վերջին բրոնզե մեդալին տիրացավ շվեդուհի Ստինա Նիլսոնը (+1:58.9):

Բորգենի համար սա 8-րդ օլիմպիական ոսկին էր, իսկ ընդհանուր 15-րդ օլիմպիական մեդալը: Նա ունի 8 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում