Շիրակ Թորոսյանն Ադրբեջանի քաղաքականության մեջ հակահայկականությունը նորություն չի համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների անցկացումը ևս մեկ հնարավորություն է հանրայնացնելու և հասարակության լայն շերտերին ու միջազգային հանրությանը մատուցելու Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը:

Ազգային ժողովում մեկնարկած խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: «Հակահայկականությունն Ադրբեջանի քաղաքականության մեջ նորություն չէ: Եթե մենք խնդիրը դիտարկենք գոնե 20-րդ դարի կտրվածքով, ապա պետք է որպես առաջին գործողություն նշենք 1905-1906 թթ. Անդրկովկասում հայ-թաթարական բախումները, որոնք սադրեցին ցարական իշխանությունները, ինչն առիթ դարձավ, որպեսզի Անդրկովկասի տարբեր հատվածներում կովկասյան թաթարական խուժանը ոտնձգություններ իրականացներ հայ էթնոսի նկատմամբ: Իհարկե, ի պատիվ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների՝ մենք կարողացանք արժանի հակահարված տալ թաթարական նկրտումներին և թույլ չտալ այդ ժամանակահատվածում հայկական զանգվածային կոտորածներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ շարունակելով պատմության ընթացքը՝ տեսնում ենք 1918 թ., առաջին աշխարհամարտի վերջին շնչում թուրքական բանակի ակտիվ աջակցությամբ սեպտեմբերին Բաքվի կոտորածները, որտեղ շուրջ 30 հազար հայ կոտորվեց մի քանի օրվա ընթացքում: «1920 թ. Շուշիում կազմակերպված կոտորածներին զոհ գնաց շուրջ 20 հազար մարդ: Արցախի ժողովրդի հերոսական դիմակայության արդյունքում արդեն խորհրդայնացված Անդրկովկասում մենք հասանք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորմանը 1923 թ.: Խորհրդային տարիների ողջ ընթացքում ադրբեջանական հակահայ, էթնիկ զտման քաղաքականությունը շարունակական բնույթ կրեց: Մենք խոսում ենք Նախիջևանի հայաթափման մասին, սակայն ես ցանկանում եմ, որ մենք անպայման մատնանշենք նաև խորհրդային իշխանության վերջին հատվածում պատմական Ուտիքի հայաթափման փաստը: Մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ ջարդերի և բռնությունների մասին՝ մոռանալով երբեմն, որ մենք հայրենազրկվել ենք պատմական Ուտիքում: Ես կարծում եմ, որ մենք ամեն անգամ Նախիջևանի մասին խոսելիս պետք է մատնանշենք նաև Ուտիքը, քանզի այն պատմական հայկական տարածք է, որը այսօր հայրենազրկվել է»,- ընդգծեց Թորոսյանը:

Պատգամավորը ցավով նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունների վարած հայատյաց քաղաքականությունը հիմք է գտնում Ադրբեջանի հասարակության որոշ հատվածի մոտ: «Ողջ 20-րդ դարի պատմությունը ևս ցույց է տալիս, որ կովկասյան թաթարների այդ հասարակության մեջ (քանի որ այն կարճ ժամանակում ազգային ինքնագիտակցության հասնելու հնարավորություն չուներ) հակահայկական հիստերիան միշտ բորբոքվել է կրոնական մոլեռանդության, ինչպես նաև քոչվորական ենթագիտակցական վայրագության դրսևորումներով: Եվ մենք պետք է կոչ անենք ողջ աշխարհին, առաջադեմ մարդկությանը, որպեսզի նրանք ֆիքսեն, արձանագրեն, դատապարտեն և միջոցներ ձեռնարկեն կանխարգելելու այսպիսի հակահայ դրսևորումները մեր տարածաշրջանում»,- եզրափակեց Թորոսյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում