Միացյալ Նահանգներ

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

1 րոպեի ընթերցում

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են նախապատրաստել բարձր մակարդակի շփումների հաջորդ փուլը և առաջընթաց գրանցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Մանիլայում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումից հետո։

«Մեր պարտականությունն է հետևել երկու առաջնորդների կողմից սահմանված ուղղությանը, վերացնել խոչընդոտները, հաղթահարել արգելքները և ապահովել, որ առաջնորդների համաձայնությունը վերածվի կառավարությունների և բոլոր ոլորտների համակարգված գործողությունների», - ասել է Վան Ին։ Նա գնահատել է, որ երկու առաջնորդների կողմից Պեկինում ձեռք բերված համաձայնությունները սահմանում են կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ կառուցելու ուղի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում