Քաղաքականություն

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

 ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներիմասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: ՀՀ Ազգային ժողովում լսումների ընթացքում նման առաջարկով հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Մենք գիտենք, որ այսօր այս սրահում որևէ մեկը պատահական չի հայտնվել, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ այսօր այստեղ կան Սումգայիթը վերապրածներ: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Լսումների մասնակիցները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում